Play Video

«Իրավական ընտանիք» արտահայտությունը գուցե թվա ոչ այնքան բնորոշ արտահայտություն իրավագիտությանը, բայց երբ 19-րդ դարում սկսվեց և հատկապես 20-րդ դարում զարգացավ համեմատական իրավագիտությունը՝ որպես մեթոդ և հետո արդեն որպես առարկա, մենք ունեցանք այդ հետաքրքիր ձևակերպումը՝ իրավական ընտանիք: Այսօր անհնար է պատկերացնել իրավաբանի կյանքը առանց համեմատական իրավագիտության, որովհետև համեմատական իրավագիտությունը թույլ է տալիս ժամանակակից իրավաբանին իր կողմից առաջարկված կամ իր կողմից մտածվող որոշակի իրավական լուծումների փորձարկումները տեսնել այլ երկրների փորձի մեջ: Գլոբալիզացիայի ժամանակակից դարում համեմատական իրավագիտությունը շատ մեծ զարգացման ու արդյունավետության պոտենցիալ ունի: Այն սկսեց շատ հետաքրքիր դատողություններ անել, բացահայտել հետաքրքիր օրինաչափություններ, որոնք էլ ամփոփեց «իրավական ընտանիք» հասկացության մեջ:

Դիտեք նաև՝

Search