Play Video

Մի գիտափորձի մասին եմ ուզում պատմել, որի աուդենթիկության մասին հավաստել չեմ կարող, բայց, երբ մի քանի տարի առաջ կարդացի այն,  շատ տպավորիչ էր: Խոսքը վերաբերում է եվրոպական մի երկրում կապիկների վարքագիծը ուսումնասիրող գիտափորձին:

Մի քանի կապիկների տեղավորել են վանդակում, իսկ վանդակում տեղադրել են կապիկների համար գրավիչ մի ազդակ՝ բանան: Ազդակն ուներ հետևյալ հատկանիշը. երբ կապիկներից որևէ մեկը բարձրանում ու փորձում է վերցնել բանանը, մահակով հարված է ստանում: Հինգ կապիկներից առաջինը մահակով հարված է ստանում, հարված է ստանում նաև երկրորդ կապիկը, և նրանց մոտ ձևավորվում է կանոն, ըստ որի՝ բանան չի կարելի վերցնել: Գիտափորձը շարունակվել է, և կապիկներից մեկին փոխարինել են մեկ այլ կապիկով, որը տեղյակ չի եղել կանոնի գոյության մասին: Մյուս չորս կապիկները ինչ-որ կերպ հաղորդակցվելով՝ նորեկին բացատրել են կանոնը, որ բանանին չի կարելի մոտենալ: Ինչ-որ կերպ այս կապիկը ընկալել է կանոնի գոյությունը՝ առանց ականատեսը լինելու դրա հիմքի:

Բայց ամենահետաքրքիրը գիտափորձի  հաջորդ փուլում էր, երբ փոխել են ևս մի կապիկի, որը տեսել էր բանանին ձգտելու վնասակար ազդեցությունը, և ոչ թե այն երեքը, այլ չորրորդը նույնպես, որը չէր տեսել, չորսով միասին սկսել են խոչընդոտել, որպեսզի նա չմոտենա բանանին: Եվ ահա փոխվել են բոլոր այն կապիկները, որոնք տեսել են կանոնի բուն պատճառը, մահակը վաղուց այնտեղ չի, բայց կանոնը մնում է…

Դիտեք նաև՝

Search