Մասեհյանի ժամանակներում հայերենը դեռևս քերականորեն կանոնակարգված չէր այնպես, ինչպես հիմա, և զուտ լեզվական, կետադրական, ոճական առումով շտկումների անհրաժեշտություն կա, որոշ տեղերում կարիք կար ազատվել հնաբանություններից…
Ես ինքս հակված եմ այն կարծիքին, որ մեր պաշտամունքը, մեծարանքը Մասեհյան մեծ թարգմանչի նկատմամբ պետք է դրսևորվի ոչ թե նրա արածի թանգարանային փոշին սրբազան երկյուղածությամբ պահպանելով, այլ, ընդհակառակը, այդ թանգարանային փոշին մաքրելով, որպեսզի փոշու տակից հայտնվեն իսկապես այն գոհարները, ադամանդները, չեմ վախենում այդպես ասել, որոնք ժամանակի ընթացքում հայտնվել են փոշու տակ:
Ներկայացնում է թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը: