🔹Որո՞նք էին ՀՀ կառավարության ծրագրի հիմնական մասերը։
🔹Որո՞նք էին Մուդրոսի զինադադարի հիմնական կետերը։
🔹Ինչո՞ւ էր հայկական կողմը վրդովվել Թուրքիայի հանդեպ դաշնակիցների վարած քաղաքականությունից։
🔹Ինչո՞վ էր Թուրքիայի պարտությունը և զորքերի հետ քաշվելը կարևոր հայերի համար։
🔹Ինչո՞ւ էին որոշ պատգամավորներ դժգոհ Հովհաննես Քաջազնունու վարած քաղաքականությունից։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է հակասություններով, կողմնորոշման փնտրտուքով, ներքաղաքական պայքարով ու ծանր պատերազմներով։
«Արխիվ. Առաջին Հանրապետություն» հաղորդման մեջ պատմաբան Միքայել Յալանուզյանը ներկայացնում է 1918-1920 թվականների աշխարհաքաղաքական զարգացումներն ու դիվանագիտական ջանքերը, պատերազմներն ու միջազգային պայմանագրերը։