Գաղթականների ընտանիքների և երևանյան հիփիների, «սեմուշկի հայաթի», գրողի ստեղծագործություններում անմահացած շենքերի և 1970-ականների կենտրոնում կյանքի մասին պատմում է արձակագիր Գուրգեն Խանջյանը։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը` իր թաղի մասին: