Անիմացիայում երաժշտության դերի, հայկական անիմացիայի ռահվիրաներից մեկի՝ Արման Մանարյանի և իր «Հեքիաթ հայելու մասին» ֆիլմի շուրջ զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և երգահան Հայկ Մանարյանը:
Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ, ռեժիսորներ և արվեստաբաններ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում: