«Թատերական խաչմերուկ» հաղորդաշարի երրորդ թողարկումը նվիրված է «Խատուտիկի գինի» ներկայացմանը։ Զրուցում են Տաթև Ժաքյանը և Համազգային թատրոնի արտիստներ Նարինե Գրիգորյանը, Նարեկ Բաղդասարյանը, Առնո Սարգսյանը և Կարինե Ջանջուղազյանը։
Ռեյ Բրեդբըրիի համանուն վեպի վրա հիմնված «Խատուտիկի գինի» ներկայացումը մանկության մասին չէ, այլ այն կետի, որից պետք է նորովի սկսել ապրել, վերաիմաստավորել կյանքը, կարողանալ երազանքի ու իրականության միջև ընդհանրություն գտնել։
Հեռուստաքննարկումների նկարահանումն իրականացվել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ապրիլի 24-ից մայիսի 10-ը։