1950-ականներին, երբ նյույորքյան բեմում նվագում էր Չարլի Փարքերը, և այդ ընթացքում ակումբ էր ներս մտնում որևէ գեղեցիկ կին, Փարքերը անմիջապես երաժշտությամբ հաճոյախոսում էր՝ այդ պահին նվագելով Իրվինգ Բերլինի հեղինակած «A pretty girl is like a melody» ջազային հայտնի ստանդարտը:
«Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և երաժիշտ, ջազմեն Վահագն Հայրապետյանը քննարկում են՝
???? Ջազի և առօրեականության փոխհարաբերությունները,
???? Ջազում ինտերակտիվության, կամերայնության և երաժշտական հաղորդակցությունները,
???? Լսարան-երաժիշտ կապը,
???? Ջազի սահմանները՝ զանգվածայինի և էլիտարի անցումներն ու փորձարարական բնույթը,
???? Ինչպես նաև մի շարք այլ հետաքրքիր հարցեր: