Հայկական անիմացիայի ռահվիրաներից մեկի՝ Ռաֆայել Բաբայանի և իր երկու ստեղծագործությունների՝ «Աբու Հասանի մաշիկները» և «Պույ-Պույ մկնիկ» ֆիլմերի մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և ռեժիսոր, նկարիչ և երաժիշտ Դավիթ Բաբայանը:
Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ և ռեժիսորներ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում: