1961թ.-ին մարդկությունը ևս մեկ քայլ առաջ կատարեց և տիեզերք դուրս եկավ առաջին մարդը: Դրանից մոտ ութ տարի անց՝ 1969 թ.-ին Նիլ Արմստրոնգն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա: Իմ կարծիքով մարդկության առաջընթացի համար սա էլ ավելի մեծ քայլ էր. առաջին անգամ մարդ արարածը ոտք դրեց երկնային այլ լօբյեկտի վրա: Դրանով սկսվեց մարդկության մի նոր ժամանակաշրջան, երբ մարդու համար հասանելի էին այլ երկնային օբյեկտները: Սակայն քչերին է հայտնի, որ դրանից առաջ մարդու ստեղծած սարքերն արդեն հասել էին տարբեր երկնային օբյեկտների: