Ի՞նչ կապ կա ժողովրդավարության և անվտանգության միջև, արդյո՞ք ժողովրդավարությունը նպաստում է տնտեսական զարգացմանը, ինչպիսի՞ կորելացիա կա քաղաքական ռեժիմների և տնտեսական զարգացման, տնտեսական անվտանգության միջև, և թե այս համատեքստում ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանը։
«Ժողանվտանգություն» փոդքասթի առաջին թողարկաման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և պետական շինարարության և ժողովրդավարության մասնագետ Դավիթ Հակոբյանը, որը երկար տարիներ աշխատել է ՄԱԿ-ում՝ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներում՝ Սիրիայում, Սոմալիում, Աֆղանստանում։