Ինչպե՞ս մենք հայտնվեցինք նոր կայսերական համատեքստի մեջ։
«Հեռափոխելով քաղաքը» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանը ներկայացնում է «Կայսրության հետգրոհը» (The Empire Strikes Back) հետազոտությունը, հետխորհրդային մայրաքաղաքների ճարտարապետական և քաղաքաշինական վերափոխումները, և թե ինչպես գեղագիտությունը կանխագուշակեց քաղաքական զարգացումների տրամաբանությունը։