Արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա Շիրինյանը հեղինակային Artասովոր փոդքասթի այս թողարկման մեջ զրուցում են գերմանացի նկարիչ Օտտո Դիքսի, նրա և շատ այլ արվեստագետների վրա պատերազմի ազդեցության, Նացիստական Գերմանիայում դեգեներատիվ պիտակված արվեստի, ինչպես նաև Երևանում մայիսին տեղի ունեցած «Օտտո Դիքս․ Դատապարտող փորագրանկար» ցուցահանդեսի մասին։