Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայ-Ադրբեջանական հարաբերություններն են` Արցախյան հիմնահարցից անդին, Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության ընկալման տարբերությունները, դելիմիտացիայի, դեմարկացիայի, անկլավների և միջանցքի խնդիրը, ինչպես նաև խոշոր երկրների դերն ու տարածաշրջանային շահերը:
Հաղորդման հյուրերն են քաղաքական գիտությունների թեկնածու, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: