Play Video
Ինքնորոշում. Ստեղծագրություն

Գրողի մասնագիտությունն այն եզակիներից է, որ գերագույն աստիճանի էմոցիոնալ ներգրավվածություն է պահանջում` գրական եղանակով փոխանցելու սեփական մտքերը, ապրումները և առհասարակ ժամանակի շունչը, որի ներքո ապրում ենք։ Արդյո՞ք հնարավոր է գրականության հանդեպ սերը և մտքերը օրագրային ձևաչափով թղթին հանձնելը դարձնել մասնագիտություն։ Ի՞նչ անձնային հատկանիշներ են հարկավոր այս ոլորտում կայանալու համար։

Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է ստեղծագրությանը։

Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին:

Դիտեք նաև՝

Search