«Մեր սերունդը մեծացել է ջազի մթնոլորտում: Ջազը, Հեմինգուեյն ու Պիկասոն որոշեցին մեր ճակատագիրը: Նրանց շնորհիվ մի ամբողջ սերնդի վերագրվեց «խորհրդային երիտասարդության անտիպ ներկայացուցիչներ» բնորոշումը: Ձայնագրությունների փոխանակում, համատեղ երաժշտության ունկընդրումներ, պարեր և խոհանոցում ծխախոտի ծխի մեջ զրույցներ: Այդ ժամանակաշրջանի շատ երիտասարդների համար ամերիկյան գրականությունը, ջազը իրականությունից դուրս գալու ելքեր էին»: Ի. Բրոդսկի
Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանն իր հեղինակային շարքում խոսում է 80-ականների երկրորդ կեսի՝ Պերեստրոյկայի պատմափուլի մասին, թե ինչ փոխակերպումներ ունեցավ խորհրդային ջազը, թե ինչպես ջազի ընկալումները «բուժուական անկումային երաժշտություն» բնորոշումից անցում կատարեցին դեպի «քաղաքականապես պատշաճի», ինչպես նաև առաջին ամերիկյան երաժշտության ձայնագրման ասոցիացիայի մասին, որը թողարկեց խորհրդային ջազային սկավառակներ: