Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայաստան-Վրաստան հարաբերություններն են, դրանց պայմանագրային բազան ու երկրների ազգային ռազմավարությունները, աշխարհաքաղաքական, ներքին քաղաքական փոփոխությունների և տարածաշրջայնացման ազդեցությունը, ինչպես նաև փոխադարձ անվտանգության և տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Հաղորդման հյուրերն են «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: