ԽՍՀՄ-ը շարունակում է քննադատել ամերիկյան իմպերիալիզմը, ստեղծվում են թեմատիկ ագիտացիոն մուլտֆիլմեր, ինչին զուգահեռ Ռոնալդ Ռեյգանն իր հայտնի ելույթում ԽՍՀՄ-ն անվանվում է «Չարիքի կայսրություն»: ԱՄՆ քաղաքական դաշտում Էլ ավելի է բարձրանում ջազի դերը: Կրկին «չար լեզուները» գուժում են ջազի ավարտը. կիզակետում ջազի մահվան նոր խոսույթն է: Իսկ Հայաստանում բացվում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնին կից ջազ ակումբը: Ասպարեզում են պրոֆեսիոնալ երաժիշտներ Դավիթ Ազարյանը և Արտաշես Քարթալյանը:
Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանն իր հեղինակային շարքում խոսում է 80-ականների ջազի մասին: