Alt_urban հաղորդաշարը նպատակ ունի վերարժևորելու քաղաքային պլանավորումը, տարածքային զարգացումը, առհասարակ` քաղաքն ու տարածքը:
Այս թողարկման մեջ քաղաքային թեմաներով կրթության վերաբերյալ զրուցում են ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն, քաղաքային պլանավորող Ալեն Ամիրխանյանը:
- Ի՞նչ անել, որ քաղաքային գիտությունները լինեն կրթության մաս;
- Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մեթոդաբանական սեմինարները;
- Արդյո՞ք կրթական միջավայրում փոխվում են քաղաքային խնդիրներին մոտեցումները;
- Քաղաքային խնդիրների շուրջ դասընթացներն Ամերիկյան համալսարանում;
- Միջգիտակարգային միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը;
- Տարբեր համալսարանների միջև համագործակցությունը: