Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայաստան-Իրան հարաբերություններն են, քաղաքակրթական նմանություններն ու տարբերությունները, զգուշավորության քաղաքականությունը և ակնկալիքների կառավարումը, գազի ներկրման հնարավորությունները և Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև միջանցքի վերաբերյալ կոշտ հայտարարությունները:
Հաղորդման հյուրերն են Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը և միջազգայնագետ Ալեն Շադունցը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: