Play Video
Երկիր Նաիրի #14. Թագուհի Ղազարյան | Սիրանուշ Դվոյան

«Երկիր Նաիրի» շարքն ամբողջությամբ նվիրված է Եղիշե Չարենցի հանրահայտ վեպին և այն դիտարկում է տարբեր համատեքստերում և տարբեր տեսանկյուններից: Տասնչորսերորդ թողարկման մեջ հաղորդավար, գրականագետ Թագուհի Ղազարյանը և գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը վերլուծում են վեպը` կենտրոնանալով տարբեր ժամանակներում` 1920-ականներին, 1960-ականներին, անկախության շրջանում, ինչպես նաև սփյուռքի կողմից արված մեկնաբանությունների վրա:

Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։

Եղիշե Չարենց

Դիտեք նաև՝

Search