Ձեզ ենք ներկայացնում կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի՝ պատերազմական ժամանակաշրջանում արվեստի առաքելության, ժամանակակից կինոյի լեզվամտածողության ձևափոխումների և կինոփառատոների ապագային վերաբերող հարցերի շուրջ զրույցը կինոքննադատ Անտոն Դոլինի հետ:
Հաղորդաշարն իրականացվում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության շնորհիվ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կինոգործիչների միությանը նկարահանումներին աջակցելու համար: