Ի՞նչ է օգտատիրոջ փորձառությունը, ի՞նչ կապ ունեն դրա հետ Նորմանի դուռը, Հին Չինաստանն ու ֆեն շույը, ինչո՞վ են տարբերվում UI-ը` օգտատիրոջ ինտերֆեյսը, և UX-ը` օգտատիրոջ փորձառությունը, ինչո՞վ են զբաղվում UX դիզայներները, ո՞ր գործոններն են նպաստում օգտատիրոջ լավ փորձառություն ունենալուն, և ինչպե՞ս կարող է այս ամենն օգտագործվել հանրային ոլորտում: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Նայիրի Շորճեանը և Ռուզաննա Բալդրյանը:
«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։