Անի Անանյանի թարգմանչական հաղորդաշարի յուրաքանչյուր էպիզոդ նվիրված է թարգմանչական գործի որոշակի ոլորտին, որի ընթացքում ոլորտի փորձառու հյուրերի հետ բացահայտում և մանրամասն ներկայացնում ենք դրա առանձնահատկությունները, մարտահրավերներն ու գեղեցկությունը։
«Թարգմանչաց» հաղորդաշարի հերթական հյուրը թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանն է, որը պատմում է Ֆիլմերի թարգմանության առանձնահատկությունների, կրկնօրինակման և ենթագրման տարբերությունների, ֆիլմի տեղայնացման և Հայաստանում ձևավորված թարգմանչական ավանդույթների մասին: