Play Video
Երկիր Նաիրի #11. Թագուհի Ղազարյան | Հրանտ Տեր-Աբրահամյան

«Երկիր Նաիրի» շարքն ամբողջությամբ նվիրված է Եղիշե Չարենցի հանրահայտ վեպին և այն դիտարկում է տարբեր համատեքստերում և տարբեր տեսանկյուններից: Տասնմեկերորդ թողարկման մեջ հաղորդավար, գրականագետ Թագուհի Ղազարյանը և պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը վերլուծում են վեպը` կենտրոնանալով Չարենցի նկարագրած ժամանակաշրջանի` 1910-ականների իրադարձությունների վրա:

Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։

Եղիշե Չարենց

Դիտեք նաև՝

Search