Արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա Շիրինյանը հեղինակային Artասովոր փոդքասթի ութերորդ թողարկման մեջ զրուցում են պերֆորմանսի մասին՝ որպես արվեստի տեսակ, քննարկում դրա սկզբնավորման պատմությունը, ինչպես նաև թատերական ներկայացման, դերասանական խաղի և պերֆորմանսի միջև տարբերությունները։