Play Video
Իրանական երկրորդ ալիք | ԿԻՆՈ_ԱԼԻՔ | Ալեքսանդր Մելյան

1960-70-ականներին Իրանում սրվում է ներքաղաքական իրավիճակը. բարեփոխումները կասեցվում են, մեծանում է ուժայինների դերը, փողոցները լցվում են տարաբնույթ բողոքի ցույցերով։ 

Պրոգրեսիվ կոմունիստներից և լիբերալներից մինչև ավանդապաշտ իսլամիստներ` բոլորը դուրս են գալիս Շահի դիկտատուրայի դեմ: Ակցիաները դաժանորեն ճնշվում են կառավարական զորքերի կողմից: Ներքաղաքական պայքարն ավարտվում է Իսլամական հեղափոխության հաղթանակով․ 1979 թվականին հիմնադրվում է թեոկրատական հանրապետություն։ 

Իսլամական հեղափոխությունից հետո երկրում սկսում են գործել շարիաթի օրենքները: Կինոյի գոյությունը հարցականի տակ է դրվում: Բայց պարադոքսալ կերպով` ընդամենը մի քանի տարի անց, խիստ գրաքննության պայմաններում, ձևավորվում է իրանական հեղինակային կինոյի նոր ալիքը:

Դիտեք նաև՝

Search