Play Video

Երբ մենք խոսում ենք զարգացման հասարակական ընկալման մասին, պետք է հաշվի առնենք, որ այստեղ բազմաթիվ թյուրըմբռնումներ կան: Այդ թյուրըմբռնումները հանգեցրել են նրան, որ զարգացումն այսօր դարձել է ամենավաճառվող, ապրանքային երևույթներից մեկը: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ գովազներից մինչև գրախանութներում երեխաների համար վաճառվող գրականություն, զարգացումն ամենահաճախ հանդիպող բառն է: Այսօր շուկայում առաջարկվող ծառայությունների շարքում բազմաթիվ են հենց զարգացում առաջարկող ծառայությունները, որոնք խոստանում են փոխել մեր կյանքը զարգացման միջոցով՝ համոզելով, որ դա կօգնի դառնալ ավելի հաջողակ և բավարարվածություն զգալ կյանքից: Այս բոլոր առաջարկները, որ արվում են, իրականում լուրջ բիզնեսի աղբյուր են: Հենց այդ պատճառով է, որ մենք պետք է կարողանանք տարբերակել բիզնեսի համար արվող առաջարկները որակյալ ծրագրերից:

Դիտեք նաև՝

Search