ԱպրելաԿերպի նոր հաղորդումը նվիրված է քաղաքի մշակույթին, քաղաքը սահմանող և բնութագրող երևույթներին, ինչպես նաև այն փոխակերպումներին, որոնց միջով անցել է մարդը ուրբանիզացիայի ընթացքում:
Մերգելյան ինստիտուտի բարձունքում, որտեղից տեսանելի է ամբողջ քաղաքը և իր մշակութային կերպարը, Նազելի Օհանյանը զրուցում է արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանի և մշակութային քննադատ Դավիթ Ստեփանյանի հետ: