«Հազվադեպ տրվող հարցեր» վիդեոփոդքաստի ընթացքում ակտիվ երիտասարդները զրուցում են պետական պաշտոնյաների, քաղհասարակության և մեդիայի կարևոր ներկայացուցիչների հետ երկրի անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Հաղորդաշարը նաև միտված է երիտասարդների հարց ձևակերպելու և հարցազրույց վարելու հմտությունների զարգացմանը:
Այս հաղորդման հյուրը «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանն է։
Նախագիծն իրականացվում է «Ռեստարտ» հիմնադրամի և Հայաստանի ՓԵՆ կենտրոնի հետ համագործակցությամբ և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությամբ, որը բովանդակության համար պատասխանատվություն չի կրում։ Հաղորդաշարում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել վերոնշյալ կազմակերպությունների և Բուն TV-ի տեսակետների հետ։