Խորհրդային ժամանակներից հետո նորից արդի է դառնում կրոնական հարցը: Շատերը փորձում են հայրենասիրությունը կապել եկեղեցու հետ և հերթական անգամ շոշափվում է այն միտքը, որ ով հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն հայ չէ: Սա ասում է ոչ թե մեկ, երկու, երեք մարդ, այլ մի ամբողջ դիսկուրս կա այս հարցի շուրջ: Եթե հետևել եք հայոց եկեղեցու պատմության առարկային, ապա այնտեղ նույնպես ազգը և կրոնը նույնականացվում է և դրվում հետևյալ հարցը. եթե դուք հայրենասեր եք, պետք է լինեք առաքելական եկեղեցու հետևորդ: Այստեղ է, որ առաջանում են մի շարք հարցեր:
Ի՞նչ է նշանակում ազգային եկեղեցի և արդյո՞ք հայ առաքելական եկեղեցին ազգային է:
Եթե հայրենասիրության հիմքում դնում ենք եկեղեցին, արդյո՞ք մենք հայրենիքը տարածքից չենք տարանջատում: