Play Video
Սփյուռք #9. Ինտեգրում

«Սփյուռք» հեռուստանախագիծը ներկայացնում է հայկական սփյուռքի մասին ճանաչողական-վերլուծական շարք, որի նպատակն է ներկայացնել արդի հայկական սփյուռքի համապարփակ խճանկարը:

Սփյուռքը ժողովրդի սփռումն է, ցրումն է մեկ նախնական ծագման վայրից դեպի այլ վայրեր։ Սակայն, ոչ բոլոր սփռված ժողովուրդները կարող են առաջացնել սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ՝ մշակութային միջավայրի ձևավորումը կամ մշակութային առանձնահատկությունների փոխանցումն ու պահպանումը սերնդեսերունդ։

Շարքի իններորդ հաղորդումը նվիրված է սփյուռքում համայնքների ինտեգրմանը, այն հարցերին, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված սփյուռքյան ինտեգրման ընթացքը, որ դեպքում այն կարող է համարվել հաջողված, և ինչ դեր ունի ինքնության գործոնը: Հաղորդման հյուրերն են Կարէն Ջալլաթեանը, Անդրանիկ Տագեսեանը և Նարե Գալստյանը:

Ծրագիրը պատրաստվել է «:Բուն» հիմնադրամի և «Կոնցեպտ» սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների մշակման կենտրոնի համատեղ ուժերով՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ:

Դիտեք նաև՝

Search