HOMO LUDENS հաղորդաշարի երկրորդ ֆիլմը, որ «Ճանապարհին» է վերնագրված` ըստ «բիթնիկների արքա» Ջեք Քերուաքի որքան «ճանապարհային», նույնքան էլ «ջազային վեպի», անդրադառնում է 20-րդ դարի երկու խոշորագույն մշակութային իրողությունների՝ ջազի և կինոյի, ջազի և գրականության որոշ աղերսների՝ «ջազ պոեզիային» և «ջազային վեպերին», ջազի գեղանկարչական փոխակերպումներին ու «ջազային գիտակցության» խնդրին: