Ներկայացնում ենք հոգեբան Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքը:
Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին:
Այս հանդիպումը նվիրված է ճարտարապետությանը՝ այսօրվա դրությամբ ամենից պահանջված մասնագիտություններից մեկին: Ճարտարապետը պատասխանատու է ոչ միայն շինությունների և տարատեսակ կառույցների ստեղծման, այլև մարդու հարմարավետ և բարեկեցիկ կենսագործունեության համար համապատասխան միջավայրի ապահովման համար։