«Բուն զրույց. մարդաբանություն» հաղորդման շրջանակներում զրուցում են Աղասի Թադևոսյանը և հասարակական, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը:
- Արդյո՞ք քաղաքացու ձևավորումը Հայաստանի կարևոր խնդիրներից է;
- Ինչու՞ Հայաստանում մարդիկ չեն կարևորում քաղհասարակության դերը և արդյո՞ք ցանկանում են ժողովրդավարական պետություն ունենալ;
- Արդյո՞ք հասարակության մեջ կան անվտանգությունն ինքնուրույն ապահովելու մասին խոսակցություններ;
- Նախկինում և՛ քաղաքականությամբ զբաղվելը, և՛ անվտանգության ապահովումը, և՛ մշակույթը մեկ արտոնյալ խմբի մենաշնորհն էր. այժմ հնարավորություններն այլ են;
- Մարզային երիտասարդությունը, ավանդական արժեքներն ու քննադատական մտածողությունը;
- Արդյո՞ք ազգայինն ու քաղաքացիականը, ընտանիքն ու հանրայինը հակասում են միյանց;
- Արդյո՞ք քաղաքացիական ոլորտի կազմակերպությունները կարողանում են ձևավորել արժեքահեն մոտեցում;
- Հայաստանյան կապիտալը պետք է մասնակցի Հայաստանում քաղհասարակության ձևավորման գործին: