Play Video
Տնտեսական անվտանգություն | Հրանտ Միքայելյան

Տնտեսական անվտանգությունը սահմանելիս նախ պետք է հստակեցնել, թե ով է դրա սուբյեկտը։ Դա կարող է լինել պետությունը, առանձին տնտեսությունը (ընկերությունը կամ կորպորացիան), ընտանիքը, անհատը։ Անհատի դեպքում հիմնականում խոսքը գնում է տնտեսական և այն իրավունքների պաշտպանության մասին, որոնք վերաբերում են մարդու եկամուտներին, կենսամակարդակին և սոցիալական ապահովությանը։ Պետական մակարդակում արդեն գործ ունենք կոլեկտիվ իրավունքների, կոլեկտիվ անվտանգության և դրանց սպառնացող ռիսկերի կանխատեսման և կառավարման հետ։

Տնտեսության մեջ ռիսկեր գնահատելիս պետք է մի քանի ոլորտ առանձնացել՝

  • մակրոտնտեսություն՝ մրցունակության ապահովում,
  • ֆինանսներ՝ գների և փոխարժեքի կայունության ապահովում,
  • էներգետիկա՝ էներգապաշարների կառավարելի հոսք,
  • ժողովրդագրություն՝ աշխատունակ տարիքում գտնվող մարդկանց որոշակի քանակ,
  • գյուղատնտեսություն՝ բնակչության ապահովում պարենային ապրանքներով,
  • սոցիալական ոլորտ՝ գործազրկության ցածր մակարդակ,
  • շուկայի անվտանգություն՝ տեղական արտադրության ապրանքների գերակայություն։

Տնտեսական անվտանգության ապահովման տեսանկյունից շատ կարևոր է անվտանգության և զարգացման միջև հավասարակշռություն պահպանել։

Դիտեք նաև՝

Search