Արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային դիսկուրսի մասին զրուցում են Աննա Մինասյանը և ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
- Նման բարդ շրջանում հասարակ քաղաքացին ի՞նչ և ինչպե՞ս է իմանում արտաքին քաղաքականության զարգացումների վերաբերյալ;
- Արդյո՞ք կա հանրային դիվանագիտության կարևորության ընկալում;
- Ի տարբերություն Ադրբեջանի` մենք այդպես էլ չկարողացանք նարատիվ ձևավորել Արցախյան հակամարտության շուրջ;
- Արդյո՞ք հանրությունն ի վիճակի է կողմնորոշվել նախկին ու ներկա բազում նարատիվների մեջ` «Պատերազմ չի լինի», «Մեր բանակն ամենամարտունակն է», «Մեզ կփրկի արևմուտքը կամ Պարսկաստանը» և այլն;
- Երկու ծայրահեղ մոտեցում` «Ամեն ինչ տալ, միայն թե խաղաղություն լինի» և «Պետք է պայքարել մինչև վերջ»;
- Մեր անվտանգային ամբողջ ճարտարապետությունը կառուցված էր փրկիչ գտնելու գաղափարի վրա;
- Քաղաքացիական հասարակության դերը միջազգային հարաբերություններում;
- Որքանո՞վ են պետական մարմինները և ՔՀԿ-ները հաղորդակցվում և ճշգրտում պետության համար կարևոր ուղերձները: