Play Video

Ինչպես կրոնական ուղղությունների ճնշող մեծամասնության դեպքում, այնպես էլ իսմայիլականության առաջացման պատճառները հիմնականում քաղաքական էին:

Իսմայիլականները շիական ուղղություններից մեկի ներկայացուցիչներն են: Նրանք ճանաչում են բոլոր իմամներին մինչև Ջաֆար աս-Սադիկը, սակայն նրանից հետո նրանք ճանաչում են ոչ թե Մուսա ալ-Կազիմին, այլ Ջաֆարի մյուս որդուն՝ Իսմայիլին, ում էլ, նրանց կարծիքով, Ջաֆարը անմիջականորեն նշանակել է իմամ: Սակայն Իսմայիլը հորից ավելի շուտ է մահացել: Ըստ իրենց համոզմունքի` Իսմայիլի մահից հետո իմամությունը, անցել է նրա որդի Մուհամմադ Մաքթումին, ով էլ դարձավ իսմայիլականների առաջին «թաքնված» իմամը: Իսմայիլականները հավատում են, որ իմամները կարող են թաքնվել, ընդ որում՝ ենթարկվելը նրանց պարտադիր է համարվում:

Ցանկացած կրոնական ուղղության պարագայում ճիշտ կլինի այն պնդումը, որ եթե այդ ուղղությանը հաջողվում է նախնական քաղաքական պատճառներից բացի կառուցել մի գաղափարական համակարգ, որը մարդկանց հին հարցերին նոր պատասխաններ կկարողանա տալ, ուրեմն այդ կրոնական ուղղությունը կենսունակ է և կկարողանա զարգանալ: Հակառակ պարագայում այն կլինի այնքան ժամանակ, որքան ակտուալ է տվյալ քաղաքական իրադրությունը:

Դիտեք նաև՝

Search