Play Video
Սփյուռք #2. Հայկական սփյուռքի ծագումը և ձևավորումը

«Սփյուռք» հեռուստանախագիծը ներկայացնում է հայկական սփյուռքի մասին ճանաչողական-վերլուծական շարք, որի նպատակն է ներկայացնել արդի հայկական սփյուռքի համապարփակ խճանկարը:

Սփյուռքը ժողովրդի սփռումն է, ցրումն է մեկ նախնական ծագման վայրից դեպի այլ վայրեր։ Սակայն, ոչ բոլոր սփռված ժողովուրդները կարող են առաջացնել սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ՝ մշակութային միջավայրի ձևավորումը կամ մշակութային առանձնահատկությունների փոխանցումն ու պահպանումը սերնդեսերունդ։

«Սփյուռք» շարքի երկրորդ հաղորդումը նվիրված է սփյուռքի ծագմանն ու ձևավորմանը: Հաղորդման հյուրերն են Տիգրան Ղանալանյանը, Հրածին Վարդանյանն ու Խաչիկ Թէօլէօլեանը:

Ծրագիրը պատրաստվել է «:Բուն» հիմնադրամի և «Կոնցեպտ» սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների մշակման կենտրոնի համատեղ ուժերով՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ:

Դիտեք նաև՝

Search