Play Video
Ֆրանսիական նոր ալիք | ԿԻՆՈ_ԱԼԻՔ | Ալեքսանդր Մելյան

Հետպատերազմյան տարիներին ֆրանսիական կինոն գտնվում էր լճացման մեջ: 

Կինոարտադրության ոլորտը գրավել էր ֆրանսիական որակի կինոն` մեկը մյուսին կրկնօրինակող կոմերցիոն ֆիլմերով: Դրանք նկարվում էին ընդունված բանաձևով, թատերականացված էին, ծանրակշիռ ու պաթոսային… 

1955-ին Կայե Դյու Սինեմա ամսագրում հրապարակվում է կինոքննադատ Ֆրանսուա Տրյուֆոյի «Ֆրանսիական կինոյում մի տենդենցի մասին» հոդվածը, որը համարվում է նոր ալիքի մանիֆեստ: Ժամանակի կինոյում առկա խնդիրները բարձրաձայնելուց զատ Տրյուֆոն ձևակերպում է հեղինակային կինոյի տեսությունը, ըստ որի` ֆիլմի հեղինակը ռեժիսորն է, որի համար տեսախցիկը նույնն է, ինչ գրիչը` գրողի:

Ի հակադրություն հնաոճ «հայրիկի կինոյին»` Կայե Դյու Սինեմա ամսագրից քննադատները` Տրյուֆոն, Գոդարը, Ռիվետը, Ռոմերը, Շաբրոլը, չունենալով ռեժիսորական կրթություն, իրենք են սկսում ֆիլմեր ստեղծել` փորձելով շտկել ֆրանսիական կինոյում իրավիճակը: Որպես կողմնորոշիչ նրանք վերցնում են 30-ականների ֆրանսիական պոետիկ ռեալիզմը, իտալական նեոռեալիստական կինոն, հոլիվուդյան ռեժիսոր-հեղինակների` Հիչքոքի, Ֆորդի, Ֆուլլերի ֆիլմերը:

Նոր ալիքի ձևավորման գործում Կայեի հնգյակին միանում են ձախ ափի խումբը ներկայացնող ռեժիսորները` Ժակ Դեմին, Անյես Վարդան, Ալեն Ռենեն: Եթե ավելի լայն դիտարկել, կարելի է նկատել շատ այլ ռեժիսորների, որոնք կինո են գալիս նույն ժամանկաշրջանում. նկարում են նոր ձևով, կինոլեզվի զարգացման փնտրտուքների մեջ լինելով` նոր թեմաներ ու հնարքներ են առաջ բերում: 

Դիտեք նաև՝

Search