Անի Անանյանի թարգմանչական հաղորդաշարի յուրաքանչյուր էպիզոդ նվիրված է թարգմանչական գործի որոշակի ոլորտին, որի ընթացքում ոլորտի փորձառու հյուրերի հետ բացահայտում և մանրամասն ներկայացնում ենք դրա առանձնահատկությունները, մարտահրավերներն ու գեղեցկությունը։
«Թարգմանչաց» հաղորդաշարի առաջին հյուրը գեղարվեստական թարգմանիչ Արամ Օհանյանն է, ով խոսում է գեղարվեստական թարգմանությունների բարդություններից, թարգմանչի՝ հետազոտող, գրականագետ, սոցիոլոգ, հոգեբան լինելու կարևորությունից և գեղարվեստական թարգմանությունների խմբագրական աշխատանքից։