Միջազգային հարաբերությունների մասին զրուցում են Աննա Գևորգյանը և միջազգայնագետ Դավիթ Իսաջանյանը:
- Միջազգային հարաբերությունները ռեալիզմի և կոնստրուկտիվիզմի դիրքից;
- Ինչու՞ են պետությունները հրահրում պատերազմ;
- Մարքսիստական մոտեցում. արդյո՞ք տնտեսական ողջախոհությունը միշտ դեմ է պատերազմին;
- Իրապաշտություն և նեոիրապաշտություն. պետության հիմնական գործը իշխանության մեծացումն է, թե՞ անվտանգության ապահովումը;
- Արդյո՞ք Ուկրաինան սպառնալիք էր Ռուսաստանին. միայն բանական բացատրությունները բավական չեն;
- Փելոսիի ելույթը Երևանում` Ամերիկայի էթիկական սահմանի գծագրում և չարիքի քարտեզի կազմում;
- Ամերիկյան փորձի առանձնահատկությունը. ազգը` երևակայական հանրույթ;
- Ո՞վ է ամերիկացին. հակադրվելով ուրիշին;
- Արդյո՞ք Խորհրդային Միությունն է հրահրել Սառը պատերազմը;
- Փելոսիի ելույթի բառապաշարը` ԱՄՆ ինքնության և ուրիշության քաղաքականության արտահայտում;
- Երկրորդ աշխարհամարտը փոխեց հարացույցը. խաղաղության հասնելու համար այլևս անհրաժեշտ է ոչ թե ուժի հավասարակշռում, այլ պետությունների տնտեսական փոխկախվածություն;
- Արդյո՞ք Եվրոպական Միության ընդլայնումը վնասում է Ռուսաստանի շահերին;
- Հայաստանի քաղաքական տրամասույրի հիմքում` վախի եվանգելիզմ. «Եթե չլինի ռուսը, թուրքը մեզ կուտի»;
- Քաղաքականություն և թատրոն;
- Քաղաքակրթական ընտրություն:
Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։