Play Video
Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում | Նարե Հովհաննիսյան

2018 թվականից հետո պետությունը` ի դեմս Արդարադատության նախարարությանը, մեծ նշանակություն է տալիս վերասոցիալականացման քաղաքականությանը, և այս կոնտեքստում կարևորվում է ազատազրկված անձանց կրթությունը, որը կազմված է մի քանի բաղադրիչ մասից`

  • Հանրակրթություն: Այստեղ հիմնական խնդիրը կապված է ազատազրկված անձանց տարիքի հետ: Օրեսնդրական խոչընդոտը 19 տարին լրացած անձանց հանրակրթության կազմակերպման հնարավորություն չի ընձեռում, ինչը խաթարում է կրթության շարունակականությունը:
  • Միջին մասնագիտական, մասնագիտական կրթություն: Արհեստագործական և մասնագիտական տարբեր դասընթացներից զատ՝ օրենքը նախատեսում է, նաև այն դատապարտյալների մասնագիտական ուսուցում, որոնց պատժի կրմանը մնացել է մինչև 6 ամիս: Այս ոլորտում խնդիրը վերաբերում է օրենքի կիրառմանը, քանի որ վերջին տարիներին մասնագիտական ուսուցում կազմակերպող ոչ մի կազմակերպություն չի դիմում հայտարարված մրցույթին:
  • Բարձրագույն կամ հետբուհական կրթություն: Այս մակարդակի կրթության կազմակերպման առումով օրեսնդրական բոլոր երաշխիքները կան, սակայն քրեակատարողական հիմնարկը միջամտում է այն դեպքում, երբ ընդունելության գործընթացն ավարտված է, և արդեն պետք է սկսվի դասապրոցեսը: Նախապատրաստական փուլում աջակցության որևէ մեխանիզմ չկա: Նաև չկա վարձավճարների հարցում աջակցության համակարգ:

Ազատազրկված անձանց կրթության մասին հոգ տանելը շատ կարևոր է. դրա շնորհիվ արդյունավետորեն տնօրինվում է քրեակատարողական հիմնարկի ներսում գտնվելու ժամանակը, իրական հնարավորություն է ստեղծվում, որ մարդը ձեռք բերի մասնագիտություն և կարողանա վերաինտեգրվել հասարակության մեջ:

Դիտեք նաև՝

Search