Play Video
Պատկերազարդ գիրքը | Լիլիթ Ալթունյան

Պատկերագիրքը (անգլ․՝ picture book) մանկական գրականության տեսակ է՝ 3-8 տարեկան երեխաների համար նախատեսված։ Այն արվեստի ստեղծագործության մի կրիչ է, որտեղ միմյանց հետ հարաբերվում են տեքստը և պատկերները։ Պատկերագրքի տեքստային մասը հիմնականում կարճ է, երբեմն հրատարակիչները նույնիսկ սահմանափակում են օգտագործվող բառաքանակը։ Պատկերագրքում տեքստը և պատկերը կարող են հարաբերվել երեք հիմնական ձևով՝

  • Պատկերը կրկնում է այն, ինչ տեքստն է ասում։
  • Պատկերը լրացնում է տեքստը՝ ստեղծագործությանը մի նոր խորություն հաղորդելով։
  • Պատկերը հակասության մեջ է մտնում տեքստի հետ։

Պատկերագրքի նպատակներից է մանուկ հասակից գրականության հանդեպ սեր սերմանելը և մանկական գրականությունից մանկապատանեկանի անցումն ապահովելը։ Այն կարող է ծառայել որպես մանկավարժական կամ ծնողավարման գործիք՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են վախը, կորուստը, ծնողները, հարաբերությունները։

Պատկերագրքերի շնորհիվ առաջացել է մասնագետների մի նոր խումբ՝ հեղինակ ստեղծագործողներ, որոնք և՛ գրում են, և՛ նկարազարդում։

Դիտեք նաև՝

Search