«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2019-2020 թվականներին Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
- Պաշտոնի ստանձման մանրամասները;
- Արդյո՞ք պաշտոնն իսկապես ընձեռում էր փոփոխություններ իրականացնելու հնարավորություն;
- Ոլորտային ռազմավարությունների մշակում. արդյո՞ք դրանք որոշ առումով ձևական բնույթ են կրում;
- Արդյո՞ք աշխատանք է տարվում նաև ընդդիմության հետ, երբ իշխող խմբակցության ձայները բավական են օրենքն ընդունելու համար;
- Ի՞նչ է ընդգրկում արդարադատության նախարարության ոլորտը;
- Ինչո՞վ է զբաղվում արդարադատության նախարարի տեղակալը;
- Ինչպե՞ս է անցնում փոխնախարարի օրը` ԱԺ նիստեր, Կառավարության և նախարարական կոմիտեների նիստեր, ԲԴԽ կարգապահական վարույթի նիստեր, Մալբերի համակարգ և այլն;
- Ո՞րն է քաղաքացիների, փորձագետների, հկ-ների առաջարկները և բողոքները նախարարին կամ փոխնախարարին հասցնելու ամենաարդյունավետ ձևը;
- Ինչպե՞ս են մշակվում քաղաքականությունները. խնդրից մինչև որոշում/օրենք;
- Որքանո՞վ է քաղաքացիական հասարակության և միջազգային դոնորների հետ աշխատանքն ազդում կայացվող որոշումների վրա;
- Քաղված դասեր և խորհուրդներ ապագա պաշտոնյաներին:
Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։
Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։