Հավաքական պատասխանատվության մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, արձակագիր Արմեն (Օհանյան) Հայաստանցին, կինոքննադատ, մշակութային լրագրող Կարեն Ավետիսյանը և սոցիալական մարդաբան Էվիյա Հովհաննիսյանը:
- Հավաքական պատասխանատվություն, հավաքական մեղք, հավաքական պատիժ. ինչպե՞ս են այս հասկացությունները տեղավորվում մերօրյա իրականության մեջ;
- Անմեղության կանխավարկածն ու չեղարկման մշակույթը (cancel culture). արդյո՞ք բոլոր ռուսներն են կամ ռուսական մշակույթն է պատասխանատու Ուկրաինայում պատերազմի ու պուտինյան քաղաքականության համար;
- Նյուրնբերգ` պարտադրված հավաքական պատասխանատվություն. գերմանացիների տարբեր սերունդների վերաբերմունքը պատերազմին և պատասխանատվությանը;
- Հավաքական պատասխանատվությունը Հայաստանում. արդյո՞ք այն պետք է ձևավորվեր Արցախյան առաջին պատերազմից հետո;
- Մասնագիտական պատասխանատվություն. ինչպե՞ս լուսաբանել պատերազմը` առանց ճշմարտությունը կոծկելու, բայց և առանց պետությանը վնասելու;
- Ահռելի մասշտաբների հասնող կեղծիքը հայաստանյան հասարակությունում. դրա դեմ պայքարը` անձի հանրային պատասխանատվության մաս;
- Մտավորականության կամ ինտելեկտուալների պատասխանատվությունը. արդյո՞ք պատերազմից դասեր են քաղվել;
- Հասարակությանը պարտադրված կարծրացած դիսկուրսներ;
- Մշակութային հուշարձանները ու կորսված մարդկային կյանքերը: