Play Video

Այսօր հայաստանյան սերիալային մշակույթում նոր փուլ է սկսվել: Հանրային հեռուստատեսությունը սկսել է նկարահանել կարճաժամկետ սերիալներ: Չեմ ուզում խոսել լա՞վն են դրանք, թե՞ վատը. խոսքս կառուցվածքի մասին է: Այս դեպքում սցենարը ավարտուն տեսքի է բերվում և նկարահանման ընթացքում սյուժեի փոփոխություններ չեն լինում, ինչը մեր սերիալներում ամենատարածված երևույթներից է:

Երկարաժամկետ սերիալների պարագայում պրոդյուսերը կողմնորոշվում է ըստ ռեյթինգի: Այսինքն՝ նա ֆիքսում է, թե ամենաշատ դիտումները հատկապես ո՞ր սերիաների ժամանակ են լինում, ի՞նչ էր կատարվում այդ սերիայում՝ սպանու՞մ էին իրար, ո՞ղբ էր, սիրային դրամա՞ էր, փո՞ղ էին հաշվում, թե՞…: Եվ ըստ դրա նա որոշում է, թե հետագա ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն սցենարում: Օրինակ՝ հերթով սկսում են մահանալ այն դերասանները, ովքեր չեն սիրվել հեռուստադիտողի կողմից, ովքեր խնդիրներ ունեն պրոդյուսերի հետ և այլն:

Դիտեք նաև՝

Search