Play Video

Փոքր պետությունների ֆենոմենի մասին զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ, միջազգայնագետ Ասպետ Գոչիկեանը։

  • Միջազգային հարաբերությունների համատեքստում ի՞նչ է նշանակում լինել փոքր պետություն․ ցածր ՀՆԱ՞, փոքր աշխարհագրական տարա՞ծք, քիչ բնակչությու՞ն;
  • Ի՞նչ չափանիշով ենք առաջնորդվում փոքր պետության գաղափարը զարգացնելիս․ որքա՞ն կարևոր է ազդեցության չափանիշը;
  • Ինչպե՞ս կարող են փոքր պետություններն իրենց շահերը պաշտպանել․ առաջնահերթությունների սահմանում և ճկունություն;
  • Ինչպե՞ս կարելի է լրացնել մարդկային ռեսուրսի և դիվանագիտական համակարգի բացերը․ մարդկանց ներգրավումը «դրսից» կամ «կենտրոնից»;
  • Նյութական ռեսուրսի պակաս․ ի՞նչ անել, երբ ունես սահմանափակ քանակի դեսպանատներ բացելու հնարավորություն, ինչպե՞ս օգտագործել միջազգային կազմակերպությունների հարթակը;
  • Ֆատալիզմ ու աշխարհագրական դետերմինիզմ․ արդյո՞ք փոքր պետություները կարող են ազդեցություն ունենալ;
  • «Փոքր պետություն հավասար է թույլ, անկարող, անհաջողակ պետության»․ արդյո՞ք Սինգապուրը կարողացավ կոտրել այս կարծրատիպը;
  • Ի՞նչ ուղենիշներով և չափանիշներով են ստեղծվում քաղաքական և ռազմական դաշինքները․ փոքր պետությունները հնարավորություններո՞վ, թե՞ խոչընդոտներով են առաջնորդվում;
  • Ե՞րբ էր Հայաստանը վարում ճկուն արտաքին քաղաքականություն;
  • Միջազգային հարաբերություններում սեփական դերն ու կարևորությունը, գործընկերների շահերը ճիշտ գնահատելու կարևորությունը;
  • Արդյո՞ք սփյուռքի համայնքներն ազդեցություն ունեն տեղի հայկական դեսպանատների և դիվանագետների վրա․ արտաքին քաղաքականության մեջ պրոակտիվ մոտեցման և առողջ ցինիզմի կարևորությունը։

Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search