Ֆինանսական գրագիտության, տնտեսության և առօրեականության փոխկապակցվածության շուրջ զրուցում են Աղասի Թադևոսյանը և տնտեսական պատմաբան Զոհրաբ Գևորգյանը։
- Ի՞նչ է ֆինանսական գրագիտությունը տնտեսական պատմության և առօրեականության տեսանկյունից, և ինչպե՞ս է դա դրսևորվում հայկական միջավայրում;
- «Բանկերը և վարկերը կերան մարդկանց» մոտեցում․ կապիտալի, վարկի, փողի հետ վարվելու մշակույթի բացակայություն;
- Խորհրդային հասարակարգում չզարգացած ինստիտուտները և 90-ականների սեփականաշնորհման գործընթացը;
- 1993 թվականի դրամափոխությունը և սեփականաշնորհման վկայականների՝ վաուչերների արժեզրկումը․ պետության ֆինանսական գրագիտության դերը և արդյո՞ք Խորհրդային միության փլուզման պայմաններում հնարավոր էր խուսափել հասարակության ունեզրկումից;
- Ինչպե՞ս է թղթադրամների վրա պատկերված գործիչների ըտնրությունն արտացոլում ֆինանսական մշակույթը;
- Նյութական և հոգևոր աշխարհների սինթեզում․ որո՞նք են ֆինանսական, տնտեսական գրագիտության ցուցիչները․ մասնավորի և հանրայինի գիտակցում;
- Ֆինանսական գրագիտության տեսանկյունից ի՞նչ կոնկրետ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանի հասարակությունը, ի՞նչ կարողություններ և հմտություններ է պետք զարգացնել;
- Նկատելու և արժևորելու արվեստը, որը բերում է կապիտալի հանդեպ սեփականատիրության և խնամքով վերաբերմունքի;
- Շահի և փոխշահավետության մեջ համակեցության կառուցում․ ֆինանսական գրագիտությունը՝ որպես մոտեցումները և աշխարհայացքը փոխելու կարողություն։
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։