Սերունդ ԵՎՕՖ-ն երիտասարդական հաղորդաշար է երիտասարդներին հուզող հարցերի մասին։ Այս թողարկման մեջ Ղազար Թեքնեջյանը և հայտնի վլոգեր, լրագրող Վեգա Անդրիասյանը զրուցում են երիտասարդների կյանքում նոր մեդիայի ազդեցության, ինֆլուենսերների ու գեղեցկության ստանդարտների, ապատեղեկատվության ու մեդիագրագիտության, ատելության խոսքի ու չեղարկման մշակույթի մասին։